Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոն
1927թ-ին Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռ.Մելիքյան, Ս. Մելիքյան, սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան և մեներգիչների կազմերով էլ 1932թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա.Սպենդիարյանի ՙԱլմաստ՚ օպերայի բեմադրության ներկայացմամբ 1933թ.-ի հունվարի 20-ին£ Բեմադրիչն էր Ա.Բուրջալյանը, դիրիժորըª Ս.Ստոլերմանը, ով Օդեսայում (1928թ. և Թիֆլիսում (1930թ. արդեն ղեկավարել էր այդ օպերայի բեմադրության ներկայացումները (դիրիժոր Գ.Բուդաղյանն է Երևանում օպերայի բեմադրությունը նախապատրաստել ներկայացման, նկարիչը Մ. Սարյանը և Մ.Արուտչյանը և մեներգիչներ Բարանկինան, Լևոն Իսեցկին, Շարա Տալյանը, Արսեն Ավագյանը, Դավիթ Պողոսյանը:
Այդ օրվան շատերն են երազել ու սպասել, դրանց թվում և հայկական առաջին օպերայի հեղինակ Տ.Չուխաջյանը (ՙԱրշակ Բ՚,1863թ., որի պարտիտուրը մինչև 1943 թվականն անհայտ էր:
Օպերային թատրոնի երաժշտական ղեկավարª Ռ.Մելիքյանի նախաձեռնությամբ 1935p.-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի ՙԱնուշ՚-ը:
Հայաստանի Ազգային օպերայի կայացման գործում մեծ դեր ու տեղ ունեն դիրիժորներ Գ.Բուդաղյանը, Ս.Չարեքյանը, Վ.Փիրադյանը, Ս.Շաթիրյանը, Կ.Սարաջյանը, Մ.Թավրիզյանը (1938-1957թթ. գլխավոր դիրիժոր, մեներգիչներ Հ.Դանիելյանը, Շ.Տալյանը, Լ.Իսեցկին(Հովհաննիսյան, Ա.Պետրոսյանը, Գ.Գասպարյանը, Տ.Սազանդարյանը Գ.Գալաչյանը, Հ.Գ.Գրիգորյանը, Բ.Թումանյանը և շատ ու շատ անվանի մեներգիչներ, բեմադրիչներ Ա.Բուրջալյանը, Ա.Գուլակյանը, Վ.Վարդանյանը, Լ.Քալանթարը, Վ.Աճեմյանը, Վ.Բագրատունին, Տ.Լևոնյանը, Գ.Գրիգորյանը, պարերի բեմադրիչներ Վ.Արիստակեսյանը, Ե.Արբատովը, Ե.Չանգան, Վ.Գալստյանը, բազում երգիչներ ու պարուհիներ, որոնց ներողամտությունն ենք հայցում, անունները չթվարկելու համար, նկարիչներ Մ.Սարյանը, Մ.Արուտչյանը, Պ.Անանյանը, Մ.Ավետիսյանը:
Գոյության առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական ազգային, սեփական սկզբունքների մշակմանը, իր ուրույն դիմապատկերը կերտելուն: Եվ պատահական չէ, որ գոյության առաջին տասնամյակը չբոլորած, 1939թ-ին, աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում Մեծ Թատրոնի բեմահարթակին, Խորհրդային Միությունում առաջին անգամ անցկացված Հայ արվեստի և գրականության տասնօրյակին, մոսկովյան խստապահանջ արվեստասերին` հաջողությամբ ու վարպետորեն ներկայացնելով համաշխարհային դասական և ազգային օպերային և բալետային ներկայացումներ, արժանանալով կառավարական և պետական մեդալների, շքանշանների, կոչումների: Առաջինը Հայկանուշ Դանիելյանն արժանացավ ԽՍՀՄ ամենաբարձր Ժողովրդական արտիստի կոչման:
1940թ.-ին Ազգային օպերային թատրոնն ունեցավ հայ մեծ ճարտարապետ Ա.Թամանյանի նախագծով նորակառույց հոյակերտ իր շենքը, որը քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է: Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956 թ.-ին, Հայկական Արվեստի և գրականության Երկրորդ տասնօրյակի օրերին` այս անգամ ներկայացնելով նաև հայ իրականության մեջ Առաջին Ազգային ՙԱրշակ Բ՚ օպերան, որը բեմադրվել էր առաջին անգամ դեռևս 1945թ.-ին, արդեն դիրիժորների, մեներգիչների նվագախմբի երաժիշտների ու երգչախմբի անդամների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով համալրված կազմով, գլխավոր դիրիժոր Մ.Թավրիզյանի ղեկավարությամբ:
Դիրիժորներից նշենք նաև Ա.Քաթանյանին, Յու.Դավթյանին, Վ.Չարչօղլյանին, Մ. Մկրտչյանին, Հ.Տերտերյանին, մեներգիչների ավագ սերնդին միացել էին Մ.Երկաթը, Է.Ուզունյանը, Ա.Կարապետյանը, Է. Չախոյանը, Ս. Մարտիրոսյանը և շատ ու շատ ուրիշներ: