Մեներգիչներից ու պարողներից նշենք Վ.Սավելև-Դամուրինին, Է.Դենիսովին, Ա.Պետրոսյանին, Ս.Շահիջանյանին, Ք.Չմշկյանին, Ա.Թութունջյանին, Ֆ.Օհանյանին, Ս.Քալանթարյանին, Կ.Մարկոսյանին, Ա.Կարապետյանին, Մ.Թերզյանին, Լ.Վարդանյանին, Թ.Գրիգորյանին, Ա.Ղարիբյանին, Վ.Հովնանյանին, Վ.Խանամիրյանին, Ն.Մեհրաբյանին Մ.Մարտիրոսյանին և ուրիշներ:
1956թ. Հայ արվեստի և գրականության երկրորդ տասնորյակի (Մոսկվա աննախադեպ հաջողությունից հետո ՀԱՕԹ շնորհվեց Ակադեմիականի բարձր կոչում:
1970թ. ամռանը, մեկ ամիս շարունակ հյուրախաղային շուրջ 24 անուն ներկայացումով հանդես եկավ Սոչիում:
1983թ. Հայաստանի ազգային օպերային թատրոնը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը, որի ընթացքում իրականացրել է համաշխարհային դասական և ազգային օպերաների և բալետների շուրջ 186 անուն բեմադրություն` արժանանալով հանրապետության ազգաբնակչության սիրուն ու խոր հարգանքին:
1990 -1999թթ. ՀԱՕԹ գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյանը բեմադրել է նոր խմբագրությամբ Տ. Չուխաջյանի ՙԱրշակ Բ՚, ՙԿարինե՚, Ա. Տիգրանյանի ՙԱնուշ՚, Ռ. Լեոնկովալլոյի ՙՀտպիտներ՚, Ջ. Վերդիի ՙՕթելլո՚, Գ.Դոնիձետտիի ՙՊողիկտոս՚ օպերաները, ապա ներկայացրել դրանք Մոսկվայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում£
1999թ.-ից ՀԱՕԹ գեղարվեստական ղեկավարն է համաշխարհային ճանաչման մեներգիչ Գեղամ Գրիգորյանը, գլխավոր դիրիժորը Կ.Դուրգարյանը, տնօրենը Կ.Հովհաննիսյանը:
Նույն թվականին կայացել է Լ.Մինկուսի ՙԴոն Կիխոտ՚ բալետի (դիր. Վ.Չարչօղլյան, Ջ. Վերդիի ՙՏրուբադուր՚ (դիր. Օ.Դուրյան վերաբեմադրության բեմելը:
2001թ.-ին ՀԱՕԹ իրականացրել է Վ. Բելլինի` ՙՆորմա՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Բ.Հայրապետյան, Ժ.Բիզե ՙԿարմեն՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Ա.Մելիքսեթյան, Ա.Վիվալդի ՙՏիգրան Մեծ՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Գ.Գրիգորյան, Լ.Ճգնավորյան-Մ.Մավիսակալյան (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Մ.Մարտհրոսյան ներկայացումները:
2003թ.-ին Ա.Տիգրանյան ՙԱնուշ՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Գ.Գրիգորյան, Ա.Խաչատրյանª ՙՀավերժություն՚ (Մ.Մարտիրոսյան բեմադրությունները:
2004թ.-ին Ա.Խաչատրյանª ՙԳայանե՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Վ.Գալստյան
2005թ.-ին Ս.Ռախմանինով ՙԱլեկո՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Ի.Գաբիտով /Մարիինյան թատրոն/
2007թ.-ին Տ.Չուխաջյան ՙԱրշակ Բ՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Գ.Գրիգորյան, Ա.Տիգրանյան ՙԴավիթ Բեկ՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Գ.Գրիգորյան
2008թ.-ին Է.Հովհաննիսյան ՙՎարդանանք՚ և Ա.Պիացցոլլա ՙՏանգո՚ (բեմ.` Ռ.Խառատյան /ԱՄՆ/, Ա.Տերտերյան ՙԵրկրաշարժ՚ (դիր. Ռ.Ասատրյան, բեմ. Լ.Իվանյան
2009թ.-ին Ա.Խաչատրյան ՙՍպարտակ՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Յու.Գրիգորովիչ/Ռուսաստան/, Ա.Տիգրանյան ՙԱլմաստ՚ (դիր.` Յու.Դավթյան, բեմ. Գ.Իսահակյան /Ռուսաստան/, Վ.Մոցարտ ՙԴոն Ժուան՚ (դիր. Կ.Դուրգարյան, բեմ. Ի.Գաչեչիլաձե /Վրաստան/, օպերաների և բալետների վերաբեմդրություների և բեմադրությունների բեմելը:
ՀԱՕԹ հյուրախաղերով հանդես է եկել 2001թ.-ին Լիբանանում, (ՙՏրավիատա՚, 2003թ.-ի հունվարին Մոսկվա (ՙՆորմա՚, մայիսին Սալոնիկ (ՙԴոն Ժուան՚, 2005թ.-ին Ստամբուլ (ՙԳայանե՚, 2007-ին Կահիրե, Ալեքսանդրիա (ՙԳայանե՚, 2008-ին Աբու Դաբի, Կատար (ՙԳայանե՚:
Այսօր, ՀԱՕԹ Կ. Հովհաննիսյանի (տնօրեն, Կ. Դուրգարյանի (գլխ. դիրիժոր Գ. Գրիգորյանի, Կ.Սարգսյանի (խմբավար հմուտ ղեկավարությամբ շարունակում է հայ օպերային և բալետային արվեստի ավանդույթները:
ՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Կոմիտասի անվ. ԵՊԿ դոցենտ