Մենահամերգ փոքր դահլիճում. ՋՈՒԼԻԱՆԱ
Ներկայացման մասին
ՋՈՒԼԻԱՆԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ | ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ
Հեղինակային երգեր եւ մոդեռն ֆոլկ՝ Օպերային թատրոնի փոքր համերգասրահում
Դեկտեմբերի 11-ին հրավիրում ենք երաժշտական յուրահատուկ երեկոյի, որտեղ ազգային հնչերանգները միահյուսվում են ժամանակակից երաժշտական արտահայտչամիջոցներին՝ ստեղծելով ինքնատիպ ու անկրկնելի մթնոլորտ։
Ջուլիանա Բերբերյանի հեղինակային երգերը՝ կենդանի գործիքավորմամբ, զգացմունքային կատարումներով եւ երաժշտական նոր գույներով։
Երաժիշտներ՝
Արամ Վարդանյան — կիթառ
Ռոման Շահինյան — հարվածային գործիքներ
Պերճ Նահապետյան — հարվածային գործիքներ
Վահե Մարտիրոսյան — ստեղնաշարային գործիքներ
Ավագ Մարգարյան — բլուլ
Էդգար Սահակյան — բաս