Համերգ․ «Սան Ռեմոյի ոսկե հիթերը»
Ներկայացման մասին
ԻՏԱԼԱԿԱՆ ՀԻԹԵՐ, ՈՐՈՆՔ ՆՎԱՃԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ
Լեգենդար մեղեդիներ։ Աստղային ձայներ։ Անմոռանալի հույզեր։
Կա երաժշտություն, որի նկատմամբ ժամանակն անզոր է։ Մեղեդիներ, որոնք ճանաչելի են առաջին իսկ հնչյուններից, երգեր, որոնք միավորում են սերունդներին եւ ընդմիշտ մնում միլիոնավոր ունկնդիրների սրտերում։
Այս երեկո բեմում կվերակենդանանա արեւոտ Իտալիայի անկրկնելի մթնոլորտը՝ կրքի, ռոմանտիկայի եւ երաժշտական հարուստ ավանդույթների ողջ հմայքով։
Կհնչեն համաշխարհային ճանաչում վայելող արտիստների անմահ հիթերը՝ Ադրիանո Չելենտանոյի, Ալ Բանոյի եւ Ռոմինա Փաուերի, Ricchi e Poveri-ի, Անդրեա Բոչելիի, Ջաննի Մորանդիի, Պուպոյի, Էրոս Ռամազոտիի եւ, իհարկե, Տոտո Կուտունյոյի երգացանկից։
Իտալական էստրադայի ոսկե մեղեդիները նոր շունչ կստանան փայլուն արտիստների կատարմամբ։
Կլարիսա Վիկի եւ Ֆաբիո Կուրտո՝ իտալացի ճանաչված երգիչներ, Իտալիայի եւ Եվրոպայի հեղինակավոր երաժշտական փառատոների, այդ թվում՝ լեգենդար Սան Ռեմոյի փառատոնի մասնակիցներ։
Մարիաննա Սավոն եւ Էդվարդ Խաչարյան՝ տաղանդավոր կատարողներ, «Ձայնը» հեռուստանախագծի եւ մի շարք այլ հեղինակավոր երաժշտական հեռուստաշոուների եզրափակիչ փուլերի մասնակիցներ։
«Սիրված իտալական երգեր»՝ ավելին, քան պարզապես համերգ։
Սա երաժշտական բացառիկ ճանապարհորդություն է տասնամյակների միջով՝ լի սիրով, ջերմ հիշողություններով, իտալական խառնվածքով եւ անկրկնելի հմայքով։
Երեկո, որտեղ յուրաքանչյուր երգ հիշողություն է, յուրաքանչյուր մեղեդի՝ հույզ, իսկ երաժշտությունը խոսում է բոլորին հասկանալի լեզվով։
Պարգեւեք ձեզ հանդիպում Իտալիայի հետ, որին անհնար է չսիրահարվել։